Comodo\'s Collaboration with Senior Expert Service
03.12.2024-23.12.2024 Comodo ընկերությունը հյուրընկալել էր Գերմանիայից ժամանած փորձառու մասնագետ Անյա Գրոյտերին, ով ներկայացնում էր Senior Expert Service կազմակերպությունը: Անյան, ով ունի ինտերիերի ձևավորման, կահույքի պաստառագործության և տեքստիլի վարպետության 24 տարվա փորձ, կիսվեց իր գիտելիքներով և ստեղծագործական մոտեցումներով մեր թիմի հետ:
Անյան մեզ հետ կիսվեց նորարարական տեխնոլոգիաներով և արտադրական գործընթացների օպտիմալացման գաղափարներով, որոնք թույլ կտան մեր ընկերությանը կատարելագործել արտադրությունը: Սա կարևոր քայլ է Comodo-ի համար, քանի որ մեր նպատակն է ստեղծել բարձրակարգ կահույք, որը կհամապատասխանի ոչ միայն տեղական, այլև միջազգային պահանջներին:
Այս փորձի փոխանակումը մեզ հնարավորություն տվեց հիմք դնել համագործակցության նոր ուղղությունների համար: Մենք սկսել ենք ակտիվ քննարկումներ եվրոպական հումքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ, ինչը ոչ միայն կհեշտացնի որակյալ նյութերի ներմուծումը, այլև կբացի նոր շուկաներ Comodo-ի արտադրանքի համար:
Այս նախաձեռնությունը նպատակ ունի ապահովելու, որ մեր արտադրանքը համապատասխանի եվրոպական ստանդարտներին, ինչը ոչ միայն կբարձրացնի մեր բրենդի հեղինակությունը, այլև կուժեղացնի մեր դիրքերը միջազգային շուկայում:
Ապագա ծրագրեր
Comodo-ի և @SeniorExpertService-ի համագործակցությունը դեռ շատ հնարավորություններ է պարունակում, և մենք արդեն աշխատում ենք այս համագործակցության շրջանակներում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների հիման վրա նոր արտադրատեսակներ ներկայացնելու ուղղությամբ:
Շուտով մենք կներկայացնենք մեր նորարարական գաղափարներն ու նախագծերը, որոնք ոչ միայն հաճելիորեն կզարմացնեն մեր հաճախորդներին, այլև ցույց կտան մեր պրոֆեսիոնալ թիմի հզորությունը:
Հետևեք մեզ՝ ծանոթանալու խելահեղ նորություններին, որոնք կդարձնեն ձեր կենցաղը ավելի գեղեցիկ և հարմարավետ:
Այլ բլոգներ
Balance՝ Anima Resort Aghveran-ում
09.07.2026
Անհատական լուծում՝ Sneaky Beat-ի ինտերիերի համար
09.07.2026
Իտալիայից Հայաստան․ բացառիկ նախագիծ՝ Kult Home-ի հետ
07.07.2026
Comodo-ի կահավորմամբ՝ EVOCA Bank-ի նոր VIP մասնաճյուղը
07.07.2026
«Ոլորտը ներսից» | Երրորդ թողարկում
04.07.2026
«Ոլորտը ներսից» | Երկրորդ թողարկում
04.07.2026
«Ոլորտը ներսից» | Առաջին թողարկում
04.07.2026
COMODO-ի նոր նախագիծը հյուրընկալության ոլորտում՝ Epoca Hotel, Ծաղկաձոր
02.07.2026
The Bull ռեստորանի փափուկ կահույքի նախագիծը Երևանում
16.06.2025