About us

մեր մասին

Կոմոդո - արհեստից դեպի արվեստ

մեր պրոդուկտի հաջողության գաղտնիքը միայն որակյալ հումքի օգտագործման մեջ չէ, այլ նաև այն սերն ու հոգին է, որ դնում ենք յուրաքանչյուր արտադրատեսակի մեջ: Ամեն ինչի սկիզբը հիմքն է, և ինչքան որակյալ և ամուր է այն, այդքան ավելի երկարակյաց և կայուն է նրա վրա կառուցած յուրաքանչյուր բան: Մենք շատ ենք կարևորում պրոդուկտների հիմքային մասը և շատ մեծ շեշտ ենք դնում դրա վրա:

About us
About us

մեր հիմնանպատակն է բարձրացնել հայկական արտադրանքի գնահատականը, և համոզված ենք, որ այն մրցունակ է ամբողջ աշխարհում։ Մենք ստեղծում ենք բարձրորակ, հարմարավետ և ցանկացած բարդության կահույք՝ ապահովելով հանգստություն և հարմարավետություն: Բրենդի անունն ինքնին ստեղծում է հարմարավետության զգացում, իսկ անվան նշանակությունը և ուղերձը փոխկապակցված են: Կոմոդոյի ոգեշնչման աղբյուրը մարդիկ են, բնությունը, դիզայներները և պարզապես մեզ շրջապատող գեղեցկությունը:

Կոմոդոն կյանքի է կոչում դիզայներների նույնիսկ ամենախենթ մտահաղացումները: Ապրանքանիշի առանցքային գույնը կանաչն է: Պատահական չէ, որ կանաչը ասոցացվում է կյանքի, էներգիայի, հասունության և աճի հետ: Կանաչի ճիշտ ընտրված երանգը ստեղծում է հարմարավետության և հուսալիության զգացում:
Մեր կարգախոսն է՝ արհեստից դեպի արվեստ:

About us